Կարծում եմ՝ հիմնական խնդիրը իշխանությունների ցածր վարկանիշն է․ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ
Իրավունք
20:31 14/08/2025
Հայաստան

Կարծում եմ՝ հիմնական խնդիրը իշխանությունների ցածր վարկանիշն է․ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ

«Այսօրվա Հայաստանի դատարանները ցույց են տալիս, որ ցանկացած որոշում կարող են կայացնել։ Եթե ինձ հարցնեք այս պահին գործընթացն ինչի՞ մասին է, ի՞նչ իրավական գործընթաց է գնում, կարծում եմ, նաև մեր քաղաքացիների մեծամասնության մոտ այսօր արդեն հարցեր կան, մեծ մասը չգիտի՝ ի՞նչ  գործընթաց է, ի՞նչ դատավարություն է ընթանում, ինչի՞ շուրջ է մեղադրանքը»,- այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Աշոտ Վարսյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի անձի թիրախավորմանը, Վարսյանն ասաց․ «Կարծում եմ՝ հիմնական խնդիրը իշխանությունների ցածր վարկանիշն է։  Նրանց վարկանիշը այս պահին շատ ցածր է։ Վերջերս Հանրապետական ինստիտուտի հարցումներն են ցույց տալիս, որ նրանց վարկանիշը շատ ցածր է, նման քայլերով նրանք փորձում են իրենց իշխանությունը պահել։ Այս քայլով 2 բան են ձգտում անել՝ առաջինը՝դա ուշադրություն են շեղում, իսկ 2-րդը՝ ֆիզիկական անձի տեսքով քաղաքական «հակառակորդ» կարող են տեսնել  և   նման քայլերով նրանք փորձելու են  չեզոքացնել այդ պոտենցիալը»։

Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվելու է հայտնի գործարար, բարարեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարծում եմ՝ հիմնական խնդիրը իշխանությունների ցածր վարկանիշն է․ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ